«Իմ քայլը» խմբակցությունից ովքեր այլևս Ազգային ժողովում մանդատ չեն ունենա
- Jun 28, 2021
- 1 min read

Հունիսի 20- ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրվելու է 71 մանդատ։
MediaHub.am-ը համեմատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուների առաջին 80 համարի և 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկա պատգամավորների ցանկը՝ հասկանալու, թե իշխանական պատգամավորներից ովքեր այլևս Ազգային ժողովում մանդատ չեն ունենա։
Այսպիսով, ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին 80 հոգու ցուցակում ներառված չեն ԱԺ ներկայիս հետևյալ պատգամավորների անունները․
Աթաբեկյան Վարդան Նելսոնի
Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի
Ավետիսյան Սոս Վահեի
Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի
Բոշյան Արման Արամի
Գևորգյան Հայկ Հերբերտի
Գրիգորյան Կարեն Ժիրայրի
Դավթյան Արթուր Ռազմիկի
Եգանյան Լուսինե Սերյոժայի
Ենգիբարյան Վիկտոր Լևոնի
Երանյան Գոռ Հովհաննեսի
Զոլյան Միքայել Սուրենի
Թևոնյան Սեդրակ Ռազմիկի
Իգիթյան Հովհաննես Հենզիկի
Խանդանյան Սարգիս Հայկի
Կարապետյան Աննա Սամվելի
Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
Հայրապետյան Մխիթար Իոսիֆի
Հայրապետյան Տաթևիկ Արմենի
Հովհաննիսյան Հովհաննես Վահագնի
Հովհաննիսյան Վահե Սահակի
Մանուկյան Արթուր Իշխանի
Մանուկյան Արտակ Չուբարի
Միքայելյան Սասուն Մեխակի
Մխչյան Կարապետ Մանուկի
Մկրտչյան Կորյուն Լևոնի
Մուրադյան Ռոման Գագիկի
Պետրոսյան Արտաշես Պետրոսի
Միխայլով Արսեն Պետրովիչ
Սարգսյան Սիրաք Սամվելի
Սարուխանյան Կարեն Հակոբի
Սողոմոնյան Եղիշե Հենրիկի
Ցիրունյան Հայկ Զարմիկի
Օհանյան Վանիկ Սիրակի
Հասանով Կնյազ Համիդի
Բաքոյան Ռուստամ Զուրբայի
Սանդիկով Ալեքսեյ Իվանի
Նշենք, որ Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը դուրս էին եկել «Իմ քայլը» խմբակցությունից և ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր էին հանդես գալիս։
Ի դեպ, ԱԺ-ում ԲՀԿ-ով մանդատ ստացած, բայց խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ևս մանդատ կստանա ՔՊ-ի ցուցակով, իսկ «Իմ քայլից» ընտրված, սակայն մանդատը ստանալուն պես խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը մանդատ կստանա «Հայաստան» դաշինքով։ Թագուհի Թովմասյանը ևս մանդատ կստանա՝ «Պատիվ ունեմ» դաշինքից։
Հավելեք, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ևս անկախ ցուցակում իրենց զբաղեցրած համարից մանդատ կստանան։ Հավանաբար, որպես ազգային փոքրամասնություն՝ մանդատ կստանան եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, ասորական համայնքից՝ Կնյազ Հասանովը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը։
Comments