top of page

Ի՞նչպես դիմավորել Ջրային Վագրի տարին. Աստղաբանների ու ոճաբանների խորհուրդները

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Dec 26, 2021
  • 2 min read


Առաջիկա տարին, ըստ չինական, օրացույցի Սև ջրային վագրի տարի է: Թեև այն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից, աստղաբանները խորհուրդ են տալիս նախապես ընտելացնել ուժեղ և հզոր գիշատչին։


Ի՛նչ հագուստով գրավել վագրին


Փարթամ ձևեր, առատ դեկոր և առանց գծերի:

Աստղաբանության դպրոցի հիմնադիր Իննա Լյուբիմովան նշում է, որ 2022 թվականը հաջող կլինի նրանց համար, ովքեր տարին թագավորական մասշտաբով կդիմավորեն։ «Շատ շուտով իշխանությունը կանցնի Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին՝ թագավորական Յուպիտերին: Նա պրագմատիկ Սատուրնին կիջեցնի պատվանդանից»,- բացատրում է նա:

Ուստի Տիեզերքին և տարվա ապագա խորհրդանիշին հանգստացնելու համար ժամանակն է մոռանալ ձեր սիրելի սպորտային տաբատի, ջինսե տաբատի և առօրյա ոճի մասին, որին բոլորը սովորել են համաճարակի ժամանակ։

«Ընտրեք տոնական մինչև հատակ հասնող զգեստներ կամ սև փողկապ դրես-կոդ: Սա այն երեկոն է, երբ պետք չէ վախենալ ծավալուն դեկորից, փքված թևերից և կրինոլինե կիսաշրջազգեստներից, և ժամանակն է, որ տղամարդիկ կոստյումը հանեն պահարանից»,- խորհուրդ է տալիս աստղաբանը։


Գործվածքներից կատարյալ են թավիշը, օրգանզան, իսկ դեկորից՝ լուրեքսը, հուլունքներն ու անգամ՝ փետուրները: Աքսեսուարները նույնպես պետք է լինեն շողշողացող ,օրինակ՝ ոսկի, ադամանդ կամ բարձրորակ զարդեր։


Բնական մորթին, ինչպես նաև այն ամենը, ինչ գծավոր և բծավոր է, թաքցրեք:

«Տոնական հանդերձանք ընտրելիս շատերը փորձում են այն համապատասխանեցնել տարվա խորհրդանիշին: Այս դեպքում դա անտեղի է: Վագրը չի հանդուրժում մրցակիցներին, ուստի ավելի լավ է կրել պարզ գործվածքներ», – խորհուրդ է տալիս Իննա Լյուբիմովան:


Թավիշ


Դիզայներները հաճախ իրենց հավաքածուներում ներառում են հագուստներ այս կտորից: Այն միշտ էլեգանտ, բարդ, դյութիչ տեսք ունի, իսկ ցուրտ սեզոնին նաև տաք է։

«Velvet-ը արքայական թանկ տեսք ունի միշտ»,- ասում է պրոֆեսիոնալ դիմահարդար Իրինա Գրիշինան:

Նա բացատրում է, որ հագուտսը պետք է ստեղծվի կոնտրաստների հիման վրա. օրինակ՝ համադրել սև տաբատը հատապտղի գույնի վերնաշապիկի հետ: Իսկ սեքսուալությունն ընդգծելու համար, ըստ ոճաբանի, միշտ կարելի է կտրվածքներ օգտագործել։


«Մերկ մեջքը, խորը դեկոլտեն կամ երկար բացվածքները գեղեցիկ, սեքսուալ և կանացի են, գլխավորը չափն չանցնելն է և երևակայության համար տեղ թողնելը»,- ավելացնում է Իրինան։


«Հագուստը կարող եք լրացնել Paco Rabanne-ի պես մետաղական փայլով կաշվե կոշիկներով կամ 1980-ականների ոճով լայն կաշվե գոտիով՝ մեծ ճարմանդով: Սա այն տեխնիկան է, որն օգտագործում էր Իվ Սեն Լորանը՝ աքսեսուարներ՝ մեծ քարերով ,զարդեր և մետաղի փայլ: Թավիշը «սիրում է» այս համադրությունը»,- ընդգծում է ոճաբանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page