top of page

Ինչու է Ադրբեջանի դատախազությունը մոռացել հետախուզում հայտարարել Փաշինյանի կնքահոր նկատմամբ. Եսայան

  • marineyeremyan99
  • Feb 21, 2022
  • 1 min read


Ամբողջ պատերազմի ընթացքում ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչու՞ է Ադրբեջանի դատախազությունը մոռացել հետախուզում հայտարարել Փաշինյանի քաղաքական կնքահոր համար: Նման դիտարկմամբ է հանդես եկել հանրային գործիչ Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր հայտարարել է, թե հետախուզում են հայտարարել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը եղել է ԼՂՀ նախագահը և ղեկավարել է պաշտպանության կոմիտեն: Սերժ Սարգսյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում՝ պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ամբողջ պատերազմի ընթացքում ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ինչու՞ է Ադրբեջանի դատախազությունը մոռացել հետախուզում հայտարարել Փաշինյանի քաղաքական կնքահոր համար:

Եթե գտնեք էս հարցի պատասխանը ,ավելի լավ կպատկերացնեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, բոլոր նշանակումները և ՀՀՇ-ի ռեբրենդինգը»,- գրել է նա:



تعليقات


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page