top of page

Ինչո՞ւ է ակտիվացել ադրբեջանական զինուժը․ «Հրապարակ»



«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող աղբյուրն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո: Նա, որպես կանոն, նահանջում է, երբ վտանգ է տեսնում, իսկ մեր հանրային շրջանակները` Ֆեյսբուք, լրատվամիջոցներ, ընդդիմություն, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ տպավորություն ստեղծվեց, թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ նա նախընտրեց հրաժարվել հանդիպումից ու թույլ տալ, որ Իլհամ Ալիեւը զինված ուժով լուծի հարցերը, որ իրեն հետո «չասեն դավաճան»: Ամենաուշագրավն այն է, որ ռուսական տարբեր խողովակներով փորձում են համոզել ՀՀ ընդդիմությանը, հեղինակություն վայելող անձանց, որ` դադարեցրեք ճնշումները, եթե չեք ուզում առանց դեմարկացիայի, զինված ուժով եւ զոհերի գնով տարածքներ տաք: Ռուսական էմիսարները, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանը, հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ եւ հորդորում չխանգարել իրավական գործընթացներին, թույլ տալ, որ սահմանազատում իրականացվի փաստաթղթով, որ Ռուսաստանն էլ կարողանա ինչ-որ բանով աջակցել մեզ: Եվ ամենակարեւորը` պատերազմ, զոհեր եւ տարածքների անօրինական զավթում տեղի չունենա: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու զինված դիմադրություն ցուցաբերել` հենց դրա համար էլ Սուրեն Պապիկյանը նշանակվեց, իսկ թշնամին որտեղից կարողանա, ներխուժելու եւ տիրանալու է մեր հողին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page