top of page

Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր. օրեր առաջ հարկադիրը նրանի…

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Ալիյանի եղբայրը պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում և հանձնում էր երկաթյա և պլաստմասսե իրեր։ 10 հազար դրամ տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, իսկ հետո՝ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք: Եղբոր խոսքով՝ Ազիզը հուսահատված դիմել է նման քայլի:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page