Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
- Sep 8, 2021
- 1 min read

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ վրացական կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։
Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետերը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Comments