top of page

Իրանի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք, որ չկա Զանգեզուրի միջանցքի թեմա․ Միրզոյան

  • Oct 6, 2021
  • 1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչ արդյունք ունի իր՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցը։


Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ լավ, ջերմ հարաբերություններ են ձևավորվել և նշեց, որ լուրջ ծրագրեր են քննարկվել։


«Այցը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանին»,- ասաց նա, ապա ողջունեց ԻԻՀ դիրքորոշումը ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։


Նա նկատեց՝ կողմերը փաստել են, որ չկա Զանգեզուրի միջանցքի թեմա։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page