top of page

Իրաքում անցկացվում է Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ ընտրություն

  • Oct 10, 2021
  • 1 min read

Իրաքում Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ ընտրություններն անցկացվելու է կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


329 մանդատին հավակնում է ավելի քան 3,2 հազար թեկնածու, որոնցից 951-ը՝ կանայք, իսկ 789-ն՝ ինքնառաջադրվածներ: 83 ընտրատեղամասերում օրիենսդիր մարմնում տեղի համար կպայքարի 109 կուսակցություն և 21 քաղաքական կոալիցիա, որոնք ձևավորվել են էթնիկ-կրոնական հատկանշով, որոնց շրջանում, մասնավորապես, կա յոթ շիիթական, չորս սունիթական և երկու քրդական խմբավորում:


Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը ծագել է, երբ 2019 թվականի աշնանը արաբական հանրապետությունում բարձրացել է հակակառավարական բողոքի ցույցերի ալիք, որոնք հանգեցրել էին կառավարության հրաժարականին, որը ձևավորվել էր 2018 թվականի մայիսի ընտրությունների արդյունքում:


Ընտրությունները կանցկացվեն անվտանգության աննախադեպ միջոցների կիրառման խայմաններում: Մասնավորապես, երկրում այսօր փակ կլինեն սահմանային անցակետերն ու օդանավակայանները:


Իրաքում ընտրելու իրավունք ունի շուրջ 26,9 միլիոն բնակիչ: Սակայն, փորձագետների կարծքիքով, իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր աստիճանի պատճառով և տնտեսության, առողջապահության ու մյուս ոլորտներում չլուծված ճգնաժամի պայմաններում մասնակցությունը, ինչպես և 2018 թվականի ընտրությունների ժամանակ, չի գերազանցի 40 տոկոսը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page