top of page

Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է. փաստաբան

  • Jul 14, 2021
  • 1 min read


Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը այսօր` 14․07․2021թ․ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձևական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։

Հարգելի գործընկերներ Մենք այստեղ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա բացառապես քաղաքական հետապնդում է, հետեւաբար արժանի չենք համարում մասնակցել նման ձեւական գործընթացներին։ Մի գործընթաց, որի շրջանակներում իրականում մեր խոսքը բովանդակային առումով չի լսվելու։


Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է»։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page