Search
Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքի մարզում․ Կութի և Վերին Շորժայի համայնքապետերը մանրամասնում են
- Aug 17, 2021
- 1 min read

Այս պահին իրավիճակը Գեղարքունիքի մարզում թշնամու հետ շփման գծում հանգիստ է։
MediaHub.am-ի հետ զրույցում Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հայտնեց, որ գիշերվա ընթացքում կրակոցներ չեն եղել։ «Կրակոցներ եղել են երեկ երեկոյան, գիշերվա ընթացքում իրավիճակը հանգիտ է եղել, այս պահին էլ կրակոցներ չկան»։
Մեզ հետ զրույցում Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը հայտնեց, որ վերջին օրերին համայնքում կրակոցներ չեն եղել, այս պահին էլ չկան։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, թշնամին Գեղարքունիքի ու Երասխի հատվածում թշնամին կրակ էր բացել մեր դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի երկու զոհ։
留言