top of page

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 17 հազար հատ մանրաձուկ

  • Jun 23, 2021
  • 1 min read


Կարճաղբյուր գետի գետաբերանից Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծարանում աճեցված Սեւանի իշխանի «գեղարքունի» տեսակի 17 հազար հատ մանրաձուկ՝ 9,8 գրամ քաշով։


Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մանրաձուկը բաց է թողնվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ, «Սևանի իշխան» ՓԲԸ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։


Մինչև տարեվերջ նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել «գեղարքունի» տեսակի ևս 60-75 հազար մանրաձուկ։ «Նախատեսված է այս տարվա ընթացքում Սևանա լիճ բաց թողնել Սևանի իշխանի «գեղարքունի» տեսակի մոտ 92 հազար մանրաձուկ, որից 17 հազարն արդեն բաց ենք թողել»,- ընդգծեց «Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը։

Yorumlar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page