Search
Պայքարը շարունակվում է, քանի որ երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ․ Սաղաթելյան
- Aug 2, 2021
- 1 min read

Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը MediaHub-ի հարցին՝ արդյոք իշխանությանը համարո՞ւմ է թշնամի, պատասխանել է բացասական։
«Նույն հաջողությամբ կարող եք հարցնել, թե ո՞նց ենք ապրում մի երկրում նրանց հետ, որոնց օրոք կորցրել ենք մեր հայրենիքի 75%-ը»,- ասել է նա։
Սաղաթելյանի խոսքով՝ պայքարը հանուն Արցախի և Հայաստանի է և շարունակվելու է, քանի դեռ երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ։
Comments