top of page

Իշխանության համար դժվար է լինելու որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը». «Հրապարակ»

  • Aug 24, 2021
  • 1 min read



«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռևս վերջնականապես չեն ձևավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը և՛ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, և՛ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որևէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան կռվել։


Հանձնաժողովների փոխնախագահների հարցում էլ դեռ հստակություն չկա՝ մտադիր են տնտեսականի փոխնախագահ առաջադրել Բաբկեն Թունյանին, մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Ռուստամ Բաքոյանին, ում ՔՊ-ն նախապես ընտրել էր նախագահի պաշտոնում, սակայն այն բաժին հասավ ՊՈՒ-ին»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page