Search
Իշխանությունները Արցախի գոյությունը չեն ընդունում. «Հրապարակ»
- Sep 21, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Այսօր Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ միջոցառումներին առաջինը ներկա գտնվելու համար անգամ Արցախի խորհրդարանին հրավեր չի եղել։ Խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ «Հրապարակ»-ի լրագրողին այս առիթով ասել է․ «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե Արցախը լուրջ չեն ընդունում, այլ ընդհանրապես նրա գոյությունը չեն ընդունում»։
Հարցին՝ գուցե իշխանական ֆրակցիաներին հրավեր եղել է, պատգամավորն ասաց, որ ինքը զրուցել է տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, և նրանք էլ նույնն են ասել։ Մինչդեռ նախկինում խորհրդարանին մշտապես հրավեր է եղել, բացառությամբ անցած տարվա, երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ միջոցառումներ չեն անցկացվել»։
Comentários