Search
Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռեվանշի հասնել․ «Հրապարակ»
- Oct 26, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ մեծ շքախմբով այցելել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ և սպառնացել աշխատակիցներին՝ եթե մեկ մարդու նման չընտրեն Կապանի ՔՊ թեկնածուին, բոլորին կազատեն աշխատանքից: Կոմբինատում Կապան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ են աշխատում:
Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը և ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռևանշի հասնեն: Այստեղ ՔՊ թեկնածուն նկարիչ Դավիթ Դանիելյանն է՝ Արայիկ Հարությունյանի սանիկը, իսկ նրա մրցակիցը երկարամյա քաղաքապետ Գևորգ Փարսյանն է, ով 2018-ին հաղթեց ՔՊ թեկնածուին, չնայած ՔՊ-ն վերելքի վրա էր:
Կոմբինատի 15 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ընկերությունն օրեր առաջ, անհասկանալի պայմաններում նվիրեց ՀՀ կառավարության աշխատակազմին»։
Comments