top of page

Իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի ընտրություններում հաղթանակ տանել․ «Ժողովուրդ»

  • Oct 2, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովել, այդ նպատակով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արման Բոշյանին իշխանությունը գործուղել է Սյունիք:


Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամեն շաբաթ նրանց կարելի է հանդիպել այնտեղ տարբեր շրջանակների հետ հանդիպելիս, որոնց մի մասը գաղտնի են պահում, մի հատվածն էլ հրապարակում են: Ավինյանը Սյունիքի իրենց թիմակիցներին հորդորում է ակտիվանալ, աշխատել ամեն գնով Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ ու Կապանի համայնքներում իրենց տիրապետությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին նշված համայնքներում արդեն առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ պետք է կայանան: Հիմա իշխանությունները որոշել են գիշեր-ցերեկ անցկացնել մարզում իրենց համար ցանկալի արդյունքն ապահովվելու համար»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page