Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր. Ավետիք Իշխանյան
- Oct 30, 2021
- 1 min read

Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով «Բալասանյան» դաշինքի եւ ՔՊ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը:
«Եթե…
Տարբեր գործիչներ զարմացած և զայրացած են, Գյումրիում «Բալասանյան» դաշինք և «ՔՊ» կոալիցա կազմելու փաստից։ Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։ Նա իր ողջ գործունեության ժամանակ, ինչպես հայաստանյան տասնյակ այլ գործիչներ, «ճիշտ» է կողմնորոշվել և եղել այդ պահի իշխանության կողմը։
Զարմանալի էր նույնիսկ, որ նա համարձակություն էր ունեցել Գյումրու ընտրություններին «հակադրվել» իշխանությանը և հանդես գալ «ընդդիմադիր» դաշինքով։ Հարց է առաջանում, հնարավո՞ր էր արդյոք, որ Սամվել Բալասանյանը հակադրվեր «ՔՊ»-ին և դաշինք կազմեր ընդդիմադիր խմբակցության հետ։ Այո, բայց միայն այն դեպքում, եթե զգար, որ ընդդիմությունը օր օրի ուժեղանում է և իշխանության օրերը հաշված են։
Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր։ Հաջորդ իսկ օրը, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցեր նրա, կամ նրա ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, կհրապարակվեր «առերևույթ» հանցագործության մասին դատախազության հայտարարությունը և Սամվել Բալասանյանը կկալանավորվեր»,- գրել է նա։
Comments