top of page

Եվրո-2020. Իսպանիան հաղթելով Շվեյցարիային դուրս եկավ կիսաեզրափակիչ

  • Jul 2, 2021
  • 1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում Շվեյցարիան մրցեց Իսպանիայի հետ:


Հանդիպման մեկնարկից ընդամենը 8 րոպե անց խաղի հաշիվը բացված էր: Շվեյցարացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Զաքարին: Առաջին կեսում իսպանացիներն տարածքային առավելություն ունեին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին «կարմիր ֆուրիա»-ի նվազագույն առավելությամբ:


Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան միանգամից օգտագործեց իր հնարավորությունը: 68-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Շաքիրին:


Կիսաեզրափակիչում Իսպանիան կմրցի Բելգիա-Իտալիայի զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 6-ին:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page