top of page

Իսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի

  • Jul 30, 2021
  • 1 min read


Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներից տուժել է առնվազն 211 պաղեստինցի: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը:


«Վիրավորների ընդհանուր թիվը, որոնց հետ մեր բրիգադները աշխատել են Նաբլուս նահանգի Բեյթ և Բեյթ-Դաջան բնակավայրերում, հասել է 211-ի»,- ըստ տեղական «Սաութ Ալ-Աքսա» ռադիոկայանի՝ նշված է հայտարարության մեջ:


Հաղորդվում է, որ հրաձգային զենքի հետ միասին իսրայելցի ոստիկանները ակտիվորեն կիրառել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ: Ընդ որում, իսրայելցի ուժայինները խանգարել են Կարմիր մահիկի բժշկական բրիգադների աշխատանքին և կրակել են նրանց վրա ռետինե փամփուշտներով, ինչի հետևանքով մի քանի բժիշկ վնասվածքներ է ստացել:


Նաբլուսի հարավային շրջանների բնակիչները մայիսի վերջից բողոքի երթեր են անում Սաբիհ լեռան գագաթի ուղղությամբ, որտեղ Իսրայելի իշխանությունները վերաբնակեցման գործունեություն են ծավալում: Իսրայելյան ոստիկանությունը խոչընդոտում է պաղեստինցիների երթերը՝ ուժ կիրառելով նրանց նկատմամբ:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page