top of page

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում

  • May 20, 2021
  • 1 min read



Իսրայելի օդուժը հարվածներ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի երեք կառուցվող թունելների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:


Հաղորդվում է, որ իսրայելական կործանիչները հարված են հասցրել նաև Բեյթ-Հանուն շենքի ուղղությամբ, որտեղ գտնվել է պաղեստինյան շարժման ռազմական թունելի մուտքը:


Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։


Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում էին Երուսաղեմի օրը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page