top of page

Իսրայելը մերժել է հումանիտար հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկները. «Tert.am»

  • May 14, 2021
  • 1 min read


Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում իր ունեցած աղբյուրներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացի բանագնացները Եգիպտոցի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի գլխավորությամբ ժամանել են Իսրայելի մայրաքաղաք, որից առաջ հանդիպումներ էին ունեցել պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում:

Աղբյուրը հայտնում է, որ Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ կողմ, Իսրայելի ղեկավարությանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ որպես մշտական հրադադար հաստատելու համար անհրաժեշտ առաջին քայլ: «Առայժմ, սակայն, այս նախաձեռնությունը հաջողության հեռանկարներ չունի: Սկզբում առաջարկվում էր հումանիտար հրադադար հաստատել 3, հետո՝ 6 ժամով, բայց բոլոր տարբերակներն էլ անարձագանք մնացին»,- ТАСС-ին ասել է Կահիրեի աղբյուրը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page