top of page

Իսրայելում օդային շչակներն են աշխատել․ «168 Ժամ»

  • May 18, 2021
  • 1 min read

Մայիսի 18-ի վաղ առավոտյան օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի հարավում՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին: Իսրայելի Պաշտպանության բանակն այդ մասին հայտնել է իր Telegram-ալիքում։ «Շչակները հնչել են Գազայի հատվածին հարակից շրջաններում»,- տեղեկացրել են զինվորականները:


Նրանք նաեւ ճշտել են, որ տագնապի շչակները գործել են Նահալ Օզ կիբուցում, որը գտնվում է ափամերձ միջատարածքի հետ սահմանի մերձակայքում: Մայիսի 10-ից Գազայի պաղեստինյան խմբավորումների եւ իսրայելական բանակի միջեւ շարունակվում են փոխհրթիռահարվածները: Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, հարյուրավորները տուժել են: Պաղեստինցիների կորուստները միայն Գազայի հատվածում մեկ շաբաթվա ռմբակոծումների ընթացքում արդեն գերազանցել է 200 սպանվածները եւ 1,3 հազար վիրավորները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page