top of page

Իսրայելն ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի ուղղությամբ

  • Jun 9, 2021
  • 1 min read

Իսրայելական ինքնաթիռները լույս հունիսի 9-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել են սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները:


Ենթադրվում Է, որ իսրայելական ավիացիան գործել Է Լիբանանի օդային տարածքից: Այն, թե ինչն Է եղել հարվածների թիրախը, դեռ չի հաղորդվում: Իսրայելական կողմը, ինչպես դա լինում Է նմանօրինակ դեպքերի մեծամասնության ժամանակ, չի մեկնաբանում սիրիական կողմի այս հաղորդագրությունները: Իսրայելի ռազմաօդային ուժերը կանոնավորապես հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքի ուղղությամբ:


Սովորաբար թիրախ են հանդիսանում այն օբյեկտները, որոնք կապ ունեն Դամասկոսին օգնող «Հըզբոլլահ» շարժման մարտիկների կամ Իրանի եւ Սիրիայում գտնվող նրա ռազմական խորհրդականների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page