Search
Եվրո-2020. Իտալիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ավստրիային և քառորդ եզրափակիչում է
- Jun 27, 2021
- 1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Իտալիան մրցեց Ավստրիայի դեմ:
Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերի խաղում էլ զգոնություն կար, Իտալիան առավելություն ուներ, սակայն այն գոլի վերածել չկարողացավ: Երկրորդ կեսում` 65-րդ րոպեին, Արնաուտովիչը գլխի հարվածով գրավեց Իտալիայի դարպասը, սակայն խաղից դուրս իրավիճակում էր և մրցավարները VAR-ի միջոցով չեղարկեցին գնդակը:
Իտալիա-Ավստրիա (0:0) 2:1:
Իտալիան քառորդ եզրափակիչում կմրցի Բելգիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ: Նրանց հանդիպումը կկայանա հունիսի 27-ին:
Comments