top of page

Իտալիայում մի քանի մարդ է մահացել ազգային թիմի` Եվրո-2020-ում տարած հաղթանակը տոնելիս

  • Jul 12, 2021
  • 1 min read


Իտալիայում մի քանի մարդ է մահացել ազգային թիմի` Եվրո-2020-ում տարած հաղթանակը տոնելիս։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Repubblica-ն։


Գիշերը Կատանիա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում 19 տարեկան մի տղա է մահացել, ևս 4-ը վիրավորումներ են ստացել։ Հաղորդվում է, որ նրանք գնալիս են եղել Իտալիայի հավաքականի չեմպիոնությունը նշելու։


Ֆոջայում 32-ամյա տղամարդը` սկուտերով, հրազենային վիրավորում է ստացել ֆուտբոլային տոնին մասնակցելու ժամանակ։


Վենետիկի ջրանցքներից մեկում էլ գիշերը հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու դի։ Նրա ինքնությունը չի պարզվել։


Բացի այդ, Իտալիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ վիրավորումներ են եղել։








Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page