top of page

Իտալիայում ցույցեր են․ ոստիկանների և ցուցարարների միջև բախում է եղել

  • Nov 7, 2021
  • 1 min read


Իտալիայի հյուսիսում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։


Բողոքի ակցիաները կազմակերպել էին COVID սերտիֆիկատներին դեմ քաղաքացիները։ Լրատվամիջոցները նշում են, որ երեկ երեկոյան մի քանի հարյուր ցուցարարներ փորձել են ներխուժել Իտալիայի միասնության հրապարակ, որտեղ քաղաքային իշխանությունների որոշմամբ` ցուցարարներին արգելվել է մուտք գործել։ Իրավապահները մահակներով տարածքից հեռացրել են ցուցարարներին։

Տեղում գտնվող լրագրողները նշել են, որ ոստիկանների ուղղությամբ տեղի բարերից աթոռներ, սեղաններ և նույնիսկ ապակե շշեր են նետել։ Իրավիճակն այժմ հանդարտ է, բայց ցուցարարները չեն հեռանում քաղաքի կենտրոնից։ Նրանցից ոմանք նույնիսկ նստացույց են կազմակերպել։ Կան նաև բերման ենթարկվածներ։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page