top of page

Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում, պետք է այդ ընթացքում վերակազմավորվել. Ստեփան Դանիելյան

  • Nov 1, 2021
  • 1 min read

Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում: Այդ մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Մեզ պետք է ժամանակ շահել և այդ ընթացքում վերակազմավորվել, առաջին հերթին փոխել գիտակցությունն ու արժեքային համակարգը: Սա առանձին թեմա է, որի մասին պետք են երկար ու խորը քննարկումներ։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այդ պետության հիմնական խնդիրը քրդական հարցն է, որը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու՝ թե դեմոգրաֆիական, թե աշխարհքաղաքական կենտրոնների ստրատեգիաներում քրդերին ավելի մեծ դերակատարություն տալու առումով և դա Թուրքիայում շատ լավ են հասկանում ու հիմիկվա իրենց ագրեսինա հենց այդ՝ ժամանակ չունենալու գիտակցությունից է գալիս»:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page