top of page

Կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումը․ ԿԳՄՍ փոխնախարար

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jun 3, 2021
  • 1 min read


Հանրային քննարկման ենք ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


«Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կրթության ոլորտում փաստահենք քաղաքականության մշակման և իրականացման կարևոր գործիք է՝ անընդհատ զարգացող և թարմացվող։ Դրա միջոցով նաև արդեն իսկ թվայնացվել են ոլորտի շատ գործընթացներ, ինչպես օրինակ՝ սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման, այլ բաղադրիչներով։ Ընթացքում է նաև մյուս գործընթացների թվայնացումը, ինչպես օրինակ ատեստատների մասով։


Ոլորտի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության համար ներդրվում են նոր գործիքներ, ինչպես օրինակ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման համակարգը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների համակարգը և այլն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page