Ալագյազում ընտրությունները դեռ չսկսված ավարտվել են
Ալագյազ եզդիաբնակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների պատկերն արդեն պարզ է։
Գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովի վստահ հաղթանակը երաշխավորված է։ ՔՊ թեկնածուն այս համայնքում ջախջախիչ պարտություն է կրում։ Քարոզարշավի առաջին իսկ օրերից գործող համայնքապետը բարձր տեմպ հաղորդեց ընտրապայքարին, ակտիվ հանդիպումներ էր ունենում բնակիչների հետ, արժանանում էր ջերմ ընդունելության։
Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, ՔՊ կողմից առաջադրված Անզոր Ուռուսյանը նույնիսկ ցանկացել է իր թեկնածությունը հանել, որին, սակայն, ընդդիմացել է ՔՊ ապարանյան թևի կարկառուններից էդգար Փարվանյանը։
Ի դեպ, Անզորի Ուռուսյանի քարոզչական մեծ պլակատնեը խփված են միայն Ապարանի փողոցներում՝ «Ալագյազում ապագա կա» կարգախոսներով, որը համայնքի բնակիչների շրջանում ծաղրուծանակի առարկա է դարձել։ ՔՊ վերնախավում նույնպես «պասլատ են» արել Անզորին՝ հերթական անգամ համոզվելով, որ սխալ ընտրություն են կատարել թեկնածուի ընտրության հարցում։
Comments