top of page

Արայիկ Հարությունյանին հրավիրել են Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը. աղբյուր

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է բանակցությունների: 

Նախքան պաշտոնապես հրավերը կհնչեր, եռակողմ հանդիպման մասին լուրն արդեն շրջանառվել էր և հականիկոլական ալիք բարձրացրել ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ներում ու քաղաքագիտական շրջանակներում: Վերջիններս, ի դեպ, բաժանվել են երկու ճամբարի՝ մի հատվածը կարծում է, որ Փաշինյանը հանդիպման չի մեկնի, քանի որ արևմտյան առաջարկների փաթեթն է ի վերջո ստորագրելու, այլ ոչ մոսկովյան, իսկ մյուս հատվածը պնդում է, որ կմեկնի ու չի բացառվում, որ այնտեղից վերադառնա հրաժարական տալու պատրաստակամությամբ:

Եվ ահա Տելեգրամ-ալիքներից մեկը մի լուր է հրապարակել, թե հանդիպմանը հնարավոր է հրավիրվի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը.

«Հայաստանի ԱԳՆ-ում բոլորն ականջները սրել են Մոսկվայից եկող ազդանշանի պատճառով, թե ՌԴ-ն ցանկանում է Արցախի նախագահ Հարությունյանին հրավիրել Սոչի՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպմանը։

Առայժմ խոսքը Պուտին-Փաշինյան-Հարությունյան առանձին եռակողմ հանդիպման մասին է՝ Ալիևի հետ բանակցությունների նախաշեմին։ 

Այժմ փորձ է արվում Մոսկվային հետ պահել՝ արցախցիներին հրավիրելուց։ Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը խորհրդակցում է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, մշակվում է նաև Նիկոլ Փաշինյանի հրատապ «հիվանդանալու» տարբերակը», - գրել է աղբյուրը։ 

 

Ռեբեկա Հովհաննիսյան

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page