top of page

Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազման օգնության փաթեթ

  • May 29, 2021
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24.005.000 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:


Նշվում է, որ ԱՄՆ օրենսդիրները մեկ անգամ չէ, որ կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:


Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6.050.000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page