Search
Ֆրանսիայի դեսպանը մեջբերել է Շիրազի բանաստեղծությունը
- May 15, 2021
- 1 min read

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հայերեն և ֆրանսերեն ներկայացրել է Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը՝ արձագանքելով ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորների ներխուժմանը.
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:
Comments