top of page

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոթին

  • Jul 14, 2021
  • 1 min read


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ:


Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:


Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page