top of page

Ժողովրդավարություն ասելով՝ հասկանում եք «քաղբանտարկյալ», «նախամարդու մուրճ»․ պատգամավորը՝ Փաշինյանին



Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, ժողովրդավարության ֆիասկոն էր։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հանդեպ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածին։


Նա հարցրեց, թե տեղի ունեցած «հանցագործությունից» հետո, իրո՞ք, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ժողովրդավարություն է տիրում երկրում։


Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենաթողությունը պետք է տարբերակել ժողովրդավարությունից։


«Դուք ասում եք, թե այստեղ քաղաքական խոսքի սահմանափակում է տեղի ունեցել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նման սահմանափակում չի եղել»,- նշեց նա։


Լիլիթ Գալստյանն էլ արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարություն ասելով հասկանում է «քաղբանտարկյալներ», «վնգստացող դատավորներ» ու «նախամարդու մուրճ»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page