top of page

Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով

  • Aug 11, 2021
  • 1 min read


Հաշվի առնելով ջրի սակավության հետ կապված մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից:


Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիակական ու մարդկային ռեսուրսները:


Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page