Դավթաշենի, Աջափնյակի ու Մալաթիա-Սեբաստիայի ջրամատակարարումը կդառնա կայուն
«Շոր-շոր» ջրաղբյուրի պոմպակայանում երեկ ավարտվեց 315 կՎտ հզորությամբ նոր պոմպի և դրա էլեկտրաշարժիչի մոնտաժումը: Նորագույն այս սարքավորման միջոցով հնարավոր է մղել վայրկյանում նվազագույնը 110 լիտր ջուր: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Այն այսօր պահուստային է, քանի որ մյուս պոմպերը լուծում են ջրամատակարարման խնդիրը: Սակայն անհրաժեշտության դեպքում նոր պոմպը կարող է անմիջապես գործարկվել՝ ապահովելով Դավթաշեն, Աջափնյակ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների կայուն ջրամատակարարումը:
Komentar