Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին և արտաքին ցանցեր
- Aug 16, 2021
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին և արտաքին ցանցեր։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 940 հազար դրամ, որի 56,5 տոկոսը 5 միլիոն 616 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 43,5 տոկոսը կամ 4 միլիոն 324 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանցեր կկառուցվեն Շողակաթում և Դրախտիկում, իսկ ջրատարի արտաքին ցանց կկառուցվի Ջիլ գյուղում։
«Շինարարական աշխատանքների ավարտից հետո Շողակաթում, Դրախտիկում և Ջիլում կբարելավվի ջրամատակարարումը, կավելանա մատակարարվող ջրի քանակը, կհեշտանա տնտեսությունների կենցաղը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում»,- ասաց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
Comments