Search
Կադրային ջարդը սկսվեց․ Խաչատուրովը կազատվի՞ պաշտոնից
- Jul 1, 2021
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով՝ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չի երկարաձգվի․ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է «ազատվել» նրանից։
Խաչատուրովի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 7-ին, և Փաշինյանը որոշել է օգտվել առիթից ու ազատվել ոչ ցանկալի կադրից։
Խաչատուրովին մոտ կանգնած MediaHub.am-ի աղբյուրը նշում է, որ նա դեռևս հստակ չգիտի, թե արդյոք երկարաձգելո՞ւ են պայմանագիրը, թե՞ ոչ, սակայն ինքն առանց զինվորական ծառայության իր կյանքը չի պատկերացնում։
Comments