top of page

Կրակոցներ Գորիսում. վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի աներձագը. «Tert.am»

  • Jul 14, 2021
  • 1 min read


Ժամեր առաջ Գորիսում կրակոցներ են հնչել, ինչի վերաբերյալ Tert.am-ին մանրամասներ են հայտնել դարձել։


Ըստ աղբյուրի` կրակոցները հնչել են Գորիս քաղաքի կենտրոնում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։


Ըստ Tert.am-ի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներձագն է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան։


Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Կապանում է գտնվում, որդու մասնակցությամբ կրակոցներ հնչելու միջադեպի մասին տեղեկություն չունի։


Ըստ տեղեկությունների՝ միջադեպի առիթը նախկինում ունեցած հարցերն են. կասկածներ կան, որ կրակոց արձակողը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page