Search
Կանաչ անձնագիր ունեցողները ՀՀ մուտք կգործեն առանց ՊՇՌ թեստ հանձնելու
- May 15, 2021
- 1 min read

Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը` կանաչ անձնագիրը, այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարը:
«Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Comments