top of page

Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

  • Jul 15, 2021
  • 1 min read


Հուլիսի 14-ին, ժամը 22:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել Է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page