Ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ կապիտուլյացիայի խորհրդանիշ. «Փաստ»
- Jun 8, 2021
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է.
«Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։
Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու պատրաստակամության մասին։ Դրանով նա փաստորեն հրաժարվեց դիվանագիտության դաշտում հայկական կողմի ունեցած որոշակի ձեռքբերումներից։ Խոսքը մասնավորապես Ապրիլյանից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։
Բայց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո հետաքննության մեխանիզմների կարևորության հարցը դուրս մղվեց օրակարգից ու, հետևաբար, նաև միջնորդների բառապաշարից։
Ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ առնվազն դեմ չէ ուժի կիրառմանը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բանակցությունները հասցրել էր մի կետի, որից հետո պատերազմը համարվում էր անխուսափելի։ Եվ նույնիսկ անձամբ Փաշինյանն է անցյալ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում խոստովանել պատերազմի անխուսափելիության մասին։
Իսկ հիմա պարզապես սարսափում են այն մտքից, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կորցնելու է իշխանությունը: Մնում է սպասել ևս 12 օր՝ հասկանալու, թե մեր երկրի ապագայի հանդեպ անտարբեր, սառը դատելու և ընդհանրապես դատելու ունակությունից զուրկ քանի քաղաքացի կգտնվի, որ Փաշինյանին ձայն տա»:
Comments