top of page

2020-ի տվյալներով՝ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 63,5 %. նախարար

  • Sep 2, 2021
  • 1 min read



Այսօր կառավարություն նիստին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը։ Ըստ նրա՝ ընթացիկ վարկանիշը BA3 է, իսկ հեռանկարը՝ կայուն։


Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ «Մուդիս»-ի այս գնահատմամբ արձանագրվում են կորոնավիրուսի և պատերազմի ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայությունը և ընդգծում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից։


Նախարարի խոսքով՝ հրապարակման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում պետական պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը․ «Չնայած 2020թ-ի տվյալներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը աճել է և կազմել 63,5 %, «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60%-ից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page