Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից. «Հրապարակ»
- Jul 23, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից, նորագիրների մեջ գնալով շատանում են ժամանակին տարբեր սկանդալների մեջ հայտնված, ծույլ, անպիտան, վարկաբեկված անձինք։ ԱԺ պատգամավորների մեջ է ընտրակաշառքների հիմնադիր համարվող մեկը, երկու այլ պատգամավորացուներից մեկի անվան հետ է կապվում․ մեկի դեպքում` Շիրակի մարզի 90-ականների թալանը, մյուսի դեպքում՝ բանակի թալանը։ Եվս մեկը՝ բազում կուսակցություններ փոխած ծեր քամելեոն է։
Կառավարման ողջ համակարգի ղեկավարումը դրվել է մեկի վրա, ով մինչ այս իրեն վստահված բոլոր ոլորտները տապալել է և հայտնի է իր աննկարագրելի ծուլությամբ ու բանսարկությունների հանդեպ սիրով։ Նախարարներից մեկը հայտնի հարբեցող է։ Մյուսին անգամ իր բակի հարեւանները չեն ճանաչում։ Երրորդի մականունը տարբեր անեկդոտների թեմա է, և այսպես շարունակ»։
Comments