top of page

Կառավարությունն առաջարկում է վարժական հավաքներ անցկացնել

  • Jul 28, 2021
  • 2 min read


Կառավարությունն առաջարկում է վարժական հավաքներ անցկացնել։ Գործադիրի որոշման նախագիծն այսօր հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Պաշտպանության նախարարության մշակած որոշման նախագծով նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների:


Դրանք կլինեն երեք ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:


Նախագծի համաձայն, վարժական հավաքներին կներգրավվեն ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:


Սահմանվում է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.


1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 - 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 - 15-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 - 23-ը ներառյալ, 201 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ,

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 21-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14 ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ ներառյալ,

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ:


Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page