Search
Կառավարություններն սկսել են պահանջել «Թվիթեր»-ից հեռացնել լրագրողների ու ԶԼՄ-ների գրառումները
- Jul 14, 2021
- 1 min read

Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից նախորդ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է «Թվիթեր»-ին ներկայացված դիմումների թիվը՝ պահանջով հեռացնել լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից հրապարակված գրառումները:
Այս մասին նշվում է «Թվիթեր»-ի կողմից հրապարակված թափանցիկության զեկույցում:
Reuters-ի տվյալներով՝ 2020 թվականի երկրորդ կեսին 199 լրագրողի և լրատվամիջոցի թվիթերյան օգտահաշիվների դեմ 361 հայց է ներկայացվել կառավարությունների կողմից՝ պահանջելով հեռացնել բովանդակությունը, ինչը նույն տարվա առաջին կեսի համեմատ 26 տոկոսով ավելին է:
«Թվիթեր»-ում հրաժարվել են հստակեցնել, թե որ երկրներից են եկել գրառումները հեռացնելու պահանջները և թե այդ դիմումներից քանիսն են բավարարվել:
Comments