Search
Ադրբեջանում իմ դեմ քրեական գործ են հարուցել. Կարեն Հովհաննիսյան
- May 10, 2021
- 1 min read

Ադրբեջանում իմ դեմ քր․գործ են հարուցել։ Սա ըստ Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևի, ով նամակով տեղեկացրել է Նաիրի Հոխիկյանին, ում դեմ ևս քր․գործ է հարուցվել։ Քրեական գործից անմասն չեն մնացել Արման Թաթոյանը և Սոֆյա Հովսեփյանը։
Տխրահռչակ ավագ մասնագետը մեր գործունեությունը որակավորել է որպես ֆաշիստական և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հակասող։
Բաքվի քարոզչամեքենային Շիրազով պատասխանեմ․
Մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ․․․
Ավել ժամանակ չեմ ծախսում ձեզ պատասխանելու համար, ավելի կարևոր գործերով եմ զբաղված․․․
Comments