Search
«Հրապարակի համերգը մեր ամոթն է». Կարեն Հովհաննիսյան
- Jun 1, 2021
- 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրապետության հրապարակի բեմն ինչու՞ են այդքան ոստիկաններով շրջափակել, թուրքը Իշխանասարն ու Սև լիճն է մտել , Կութի ու Վերին Շորժային է մոտեցել․․․ Խնդրում եմ, ինձ բացատրեք, ինչու՞ եք այդպես անում, միգուցե ես ընկալեմ, միգուցե ե՞ս եմ սխալ մտածում։ Բացատրեք էլի․․․ Գիտե՞ք, որ տեղահանված երեխաների համար օրորոցի, փամպերսի և այլ նմանատիպ հարցերը լուծում են անհատները, ընկերական խմբերը, թե բա երեխաներն ինչ մեղք ունեն, այո, երեխաներն ինչ մեղք ունեն, որ հիմա անտուն են, որ հիմա որբ են, որ հիմա ․․․ Մի խոսքով, հրապարակի համերգը մեր ամոթն է․․․»
Comments