Search
Սահմանազատման դեպքում Տավուշում թշնամու որոշ տներ կանցնեն մեր վերահսկողության տակ. ռազմական փորձագետ
- Jun 6, 2021
- 1 min read

MediaHub.am-ը Հայաստանի անվտանգային խնդիրների, սահմանային իրավիճակի և դրանից բխող հնարավոր հետևանքների մասին զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։
Հնարավոր սահմամազատման աշխատանքներ իրականացնելու դեպքում, ըստ Հովհաննիսյանի, Տավուշի մարզի որոշակի հատվածներում թշնամին հայտնվելու է շատ վատ վիճակում։
«Լինելու է նույն վիճակը, որը Շուռնուխում էր. ադրբեջանական որոշ գյուղերի բնակելի տներ հայտնվելու են հայկական վերահսկողության տակ, ինչպես նաև որոշակի ճանապարհներ»,- ասաց փորձագետը։
Նրա կարծիքով` Ադրբեջանը, այդ հանգամանքը գիտակցելով, փորձում է ինչ որ-բան ունենալ իր ձեռքի տակ, որպեսզի տարածքային փոխանակման միջոցներ ձեռնարկի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments