Search
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ. Կարեն Սարուխանյան
- Oct 18, 2021
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի գյումրեցիներ, Դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը, և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։
Նախնական արդյունքներով՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի Գյումրեցու, մեր քաղաքի շահին։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավվածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»:
Comments